Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հարավկովկասյան անվտանգության ճարտարապետությունից ղարաբաղյան աղյուսը հանելու աղետաբեր հետևանքը

Հարավկովկասյան անվտանգության ճարտարապետությունից ղարաբաղյան աղյուսը հանելու աղետաբեր հետևանքը
25.07.2025 | 14:10

Մի քանի աղբյուրներից և հետազոտական կենտրոններից տեղեկություններ են ստացվում Ադրբեջանում թուրք-նատօական խոշոր ռազմաբազա հիմնելու մտադրության մասին: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը արևմտյան ստրատեգների համար լավագույն պատրվակն է ռազմաբազան հենց ռուսական սահմանին տեղադրելու և, ինչու չէ, նաև Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը բացելու համար: Երկրորդ ճակատի բացման պլանը արդեն երրորդ տարին անընդհատ փորձում են իրականացնել, բայց՝ ապարդյուն: Սկզբում հույսը Վրաստանն էր, որոշ չափով՝ Մոլդովան, դա տապալվեց, հիմա շատ լուրջ խաղադրույք է արվում Ադրբեջանի վրա: Ադրբեջանը սահմանակցում է հյուսիսկովկասյան մուսուլմանական հանրապետություններին, որտեղ շատ ուժեղ են անջատողական հակառուսական միտումները: Եվ արդեն պարզ է, թե ներքաղաքական անկայունության ինչ հսկայական վտանգ կա ադրբեջանական սահմանից:

Ես կանխատեսում եմ, որ ուկրաինական ճակատում բեկում մտցնելու համար Արևմուտքը կարող է կենտրոնացնել ուժերը այս գործողության իրականացման վրա: Եվ հիմա արդեն է՛լ ավելի հստակ է զգացվում, ինչպես նշեց մեծ հայասեր Զատուլինը, հարավկովկասյան անվտանգության ճարտարապետությունից ղարաբաղյան աղյուսը հանելու և ողջ համակարգը փլուզելու աղետաբեր հետևանքը:

Եվ վերջում՝ թող ՀՀ արևմտամետ հակառուս փորձանքագետներն ու եվրաքվեականները նորից փորձեն հասկանալ՝ որտեղ է հայոց շահը, և Արևմուտքը արդյո՞ք հայկական շահը պաշտպանելու մտադրություն ունի՝ իր գլոբալ ծրագրերը իրականացնելիս:

Իսկ ռուսական արտաքին քաղաքականության ղեկին կանգնածները, երևի թե, խոր ընկճախտի մեջ են: Ինչպե՞ս կարելի է երկու հարյուր տարի անընդհատ սխալվել: Աներևակայելի կարճատեսություն:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3438

Մեկնաբանություններ